Դաշնակցության խմբակցության հանդիպմանը ներկա էր նաեւ Նորայր Քամալյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դաշնակցության խմբակցության հանդիպմանը ներկա էր նաեւ Նորայր Քամալյանը

Դաշնակցության խմբակցության հանդիպմանը ներկա էր նաեւ Նորայր Քամալյանը

Հոկտեմբերի 28-ին ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Սարգսյանը եւ Վահրամ Բալայանը այցելեցին Գիշի գյուղ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում գյուղի բնակչության հետ:

 

Խմբակցության անդամների կողմից հանրությանը ներկայացվեց խմբակցության գործնեությունը, պատգամավորները պատասխանեցին ներկաների հարցերին եւ հանձն առան հնարավորության սահմաններում լուծել գյուղացիների կողմից բարձրացված հարցերը:

 

Հանդիպմանը ներկա էր նաեւ Նորայր Քամայլանը, ով ադրբեջանաղարաբաղյան սահմանին հուլիսյան ընդհարումների ժամանակ, դիմակայելով թշնամու դիվերսանտներին, վիրավորվել էր:

 

ՀՅԴ խմբակցության անդամների կողմից Նորայր Քամայլանին հատկացվեց նյութական օժանդակություն, որը կծախսվի նրա հետագա բուժման համար:
Հանդիպման ավարտին Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների կողմից բեմադրվեց <<Լույս քեզ տեսնողին>> ներկայացումը, որը հովանավորվում էր ՀՅԴ ԱԺ խմբակցությունը:

1