Ջիվան Ավետիսյանի ֆիլմը ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ջիվան Ավետիսյանի ֆիլմը ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրոպայում շարունակվում են «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունները: Ցուցադրություններին ներկա են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության  հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

Լոնդոնի հայ համայնքի «Նավասարդյան» կենտրոնում  կայացած ցուցադրությանը  հաջորդեցին Բելգիայի Լիեժ եւ Մեխելեն քաղաքների  հայ համայնքների համար ցուցադրությունները:
Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսորի եւ  փոխնախարարի հետ:

 

Ցուցադրութունները կշարունակվեն նաեւ այսօր ՝ 28 հոկտեմբերին, Բրյուսելում : Բացի ֆիլմի ցուցադրություններից բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը զանազան հանդիպումներ կունենա Բելգիայում բնակվող մի շարք արվեստագետների  հետ առաջիկայում համագործակցելու նպատակով:

 

 

Ռեժիսորի եւ փոխնախարարի ներկայությամբ ֆիլմը կցուցադրվի նաեւ  Ամստերդամում, Ռիգայում եւ մի քանի այլ քաղաքաներում :

Իսկ եւրոպական ցուցադրություններից հետո  Ջիվան Ավետիսյանը կմեկնի  Լիտվա՝  մասնակցելու Վիլնուսում կայանալիք  ֆիլմի փառատոնի:

 

 

Նախօրեյին Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որտեղ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» կինոժապավենը արժանացավ փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

1