կարգախոսով փառատոն Լիբանանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » <<Մենք ենք մեր Արցախը>> կարգախոսով փառատոն Լիբանանում

<<Մենք ենք մեր Արցախը>> կարգախոսով փառատոն Լիբանանում

Հոկտեմբերի 26-ին  Բուրջ Համուտի «Արին» կենտրոնի բակում, տեղի ունեցավ «Մենք եւ մեր Արցախը» կարգախոսով «Բուրջ Համուտի փառատոն-2014»-ը: Փառատոնը կազմակերպեց  ՀՅԴ «Սարդարապատ» կոմիտեի քարոզչական հանձնախմբի եւ Բուրջ Համուտի քաղաքապետարանի կողմից: 

 

 Սա արդեն 4-րդ տարին է , որ այս փառատոնը կազմակերպվում է Բուրջ Համուտում: Այս անգամ փառատոնին մասնակցեցին նաեւ Արցախի  «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը: Խումբը ներկայացրեց ազգային, հայրենասիրական, ժողովրդական եւ ազգագրական երգերի շարք, ներկաներին փոխանցելով Արցախի շունչն ու ոգին:

 

Համույթի կատարած երգերը մեծ խանդավառութուն ստեղծեցին ներկաների մոտ:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս յուրաքանչյուր հայրենակցական միության հատկացված էին կրպակներ, ուր հյուրասիրում էին իրենց շրջանի հատուկ ուտելիքները, տեղադրած էին իրենց հետ բերած մեր նախնիների  տարազները եւ տարբեր իրեր ու գրքեր:

 

Այս տարի Բուրջ Համուտի փառատոնին իրենց մասնակցութունն են ունեցել  Մարաշի, Ուրֆայի, Ամանոսի, Սասնո, Բալուի, Տիգրանակերտի, Կեսարիայի, Պերեճիկի եւ Խարբերդի հայրենակցական միությունները, «Արցախ ֆոնդ»-ը, ՀՅԴ «Ռոստոմ» պատանեկան միությունը, ՀՅԴ ԼԵՄ-ի «Արշաւիր Շիրակյան» մասնաճյուղը,  ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը եւ այլն:

 

1