ՀՕՄ-ի օժանդակությունը Արցախի մանուկներին եւ սահմանի պաշտպաններին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՕՄ-ի օժանդակությունը Արցախի մանուկներին եւ սահմանի պաշտպաններին

ՀՕՄ-ի օժանդակությունը Արցախի մանուկներին եւ սահմանի պաշտպաններին

Վերջերս ՀՕՄ-ի Արցախի միավորը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ, որն  անակնկալի է բերել հանրապետությունում գործող բոլոր մանկապարտեզներին: Նախաձեռնությունն ինքնատիպ է եղել նաեւ այն հանգամանքով, որ անակնկալը մատուցվել է փոստային բաժանմունքների միջոցով:

 

 

-Արցախի ՀՕՄ-ի միավորը բարերարների միջոցով վերջերս ստացել էր Արցախում արտադրված խաղալիքների մի խմբաքանակ: Հովանավորները ցանկացել էին ՀՕՄ-ի միջոցով օգտակար լինել Արցախի երեխաներին,- aparaj.am-ի հետ զրույցում նշեց ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը,- մեզ հենց սկզբում ոգեւորեց այն փաստը, որ այս կոնստրուկտորային զարգացնող  խաղալիքները, որոնք պատրաստված են բնական փայտից ներկվում են երեխաների կողմից: Մենք ցանկություն հայտնեցինք մեր հերթին աջակցել, որպեսզի Արցախում արտադրված խաղալիքներն առաջինն Արցախում սպառվի եւ ոգեւորենք բոլոր այն երեխաներին, ովքեր մասնակցում են խաղալինքերի պատրաստմանը: Որոշեցինք խաղալիքները բաժանել Արցախում գործող բոլոր 44 մանկապարտեզներին:

 

Խաղալիքերը գեղեցիկ պարկի մեջ էին, մենք որոշեցինք արկղերում տեղադրել դրանք, փաթեթավորել եւ փոստով ուղարկել հանրապետության բոլոր մանկապարտեզներին:

 

Հասցեատերերի համար  անակնկալ էին այդ նվերները, առավել եւս, երբ այն փոստի միջոցով էին ստացել: Մտահաղացումն աննախադեպ էր: Եւ երեխաները եւ մանկապարտեզի աշխատակիցները հաճելիորեն զարմացել են ՀՕՄ-ի նմանօրինակ անակնկալից:

 

Արցախում կան մանկապարտեզներ, որտեղ երեխաների թիվն անցնում է 200-ից: Մենք այս անգամ չկարողացանք բոլոր մանկապարտեզներին խմբերի քանակին համապատասխան ապահովել խաղալիքներով: Կան մանկապարտեզներ, որոնք մեծ էին, բայց քիչ քանակությամբ խաղալինքեր ստացան: Հույս ունենք, որ այս անակնկալն առաջինն էր, բայց վերջինը չի լինելու եւ հետագայում կփորձենք համեմատաբար մեծ մանկապարտեզներին այդ խաղալիքներից նվիրել, որպեսզի գոնե ամեն մի խմբում նման կոնստրուկտորային մեկ խաղալիք լինի: Գործի սկիզբն արդեն դրված է մնում է այն դարձնել շարունակական:  Առհասարակ հաճելի է նվեր տալը, առավել եւս, երբ այն երեխաների համար է:

 

 

-Արցախում ՀՕՄ-ը հայտնի է իր մանկապարտեզների ծրագրերով: Առաջիկայում ինչ նոր ծրագրեր ունեք կապված մանկապարտեզների հետ:

 

 

 

— Այս պահի դրությամբ մանկապարտեզների հետ կապված հատուկ ծրագրեր դեռ չկան: Բացառությամբ Ստեփանակերտում գործող <<Սոսե>> մանկապարտեզի: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մանկապարտեզի նոր շենք, որն ապահոված կլինի ժամանակակից բոլոր չափանիշներով: Շենքը, որտեղ այսօր գործում է մանկապարտեզը բավականին հին է ու խարխուլ, եւ վերանորոգման  աշխատանքներ բավարար չեն կարող լինել: Մեր մանկապարտեզները   հանրաճանաչ են Արցախում, իսկ  Ստեփանակերտի <<Սոսե>> մանկապարտեզի մասին բոլորը գիտեն: Չնայած շենքային պայմանները չեն ազդում երեխաներին  խնամելու եւ կրթելու որակի վրա, բայց մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հաճախեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մանկապարտեզ: Հուսով ենք, որ մանկապարտեզի կառուցման համար նախագծային եւ հաշվարկային փաստաթղթերը շուտով պատրաստ կլինեն, որից հետո մանկապարտեզի շինարարական աշխատանքները իրականացնելու  համար կկազմակերպվի դրամահավաք:

 

 

— Մանկապարտեզների ծրագրերից զատ ՀՕՄ-ը նաեւ համագործակցում է Պաշտպանության բանակի հետ եւ այցելություններ է կազմակերպում առաջին գիծ: Այդ ուղղությամբ առաջիկայում ինչ ծրագրեր ունեք:

 

 

-ՀՕՄ-ը սերտորեն համագործակցում է ՊԲ համապատասխան ստորաբաժանումների հետ: Ձեւավորված ավանդույթի համաձայն մենք առաջին գիծ ենք գնում փետրվարի 23-ին Հայրենյաց պաշտպանի օրը, սակայն այս տարի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ սահմանում իրավիճակը բավականին լարված էր ՀՕՄ-ուհիների կողմից այցելություն է կազմակերպվել  առաջնագիծ: Նույնանման ծրագիր նախատեսվում է  նաեւ Ամանորի նախաշեմին: Մեր զինվորները պետք է ամեն վարկյան զգան, որ թիկունքում գտնվող յուրաքանչյուր ոք կարեւորում եւ գնահատում է իրենց  ծառայությունը: Մենք պարտավոր եք քաջալերել մեր զինվորներին եւ մեր մայրական օրհնությունը տալ նրանց: Շուտով նաեւ նախաձեռնելու ենք մի ծրագիր, որին ցանկալի կլինի մասնակցեն Արցախի բոլոր  կանայք եւ մայրերը: Ծրագրի նպատակն է Արցախի կանանց միջոցով պատրաստած փոքրիկ նվերները հասցնել մեր դիրքերը պահող զինվորներին: Ծրագիրը կրելու է <<Արցախի մայրերը` Արցախի պաշտպաններին>> նշանաբանը:

 

 

Անի ԱԶԱՏՅԱՆ

1