Նախագահ Սահակյանը հրավիրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին այցելել Արցախ (տեսանյութ)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նախագահ Սահակյանը հրավիրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին այցելել Արցախ (տեսանյութ)

Նախագահ Սահակյանը հրավիրել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին այցելել Արցախ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահների միջոցով հրավեր է ուղարկել Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, համանախագահների հետ այցելելու  Արցախ: Ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին:

 

Այս մասին նախագահ Բակո Սահակյանը նշել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում: 

«Մեր կարծիքով, համանախագահ երկրների առաջնորդնորը չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել՝ զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ միջազգային հանրության իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը կայանում է դրանում»,- ասել է Բակո Սահակյանը:

 

Իսկ պատասխանելով տարածքների վերադարձի մասին հարցին նախագահը նշել է, որ Արցախի բոլոր տարածքները՝ այդ թվում նաեւ նրանք, որ Մադրիդյան սկզբունքների համաձայն առաջարկվում է տալ Ադրբեւջանին, ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, իսկ Սահմանադրության կետի վերանայմնա իրավունքը տրված է միայն Արցախի բնակչությանը:

 

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում «Ամերիկայի Ձայնի»-ի Արցախի մասին նկարահանված «Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմը: 

 

 

http://youtu.be/5747OPGy1EA

1