Տիգրան Մանսուրյանը իր 75-ամյակը տոնում է Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Տիգրան Մանսուրյանը իր 75-ամյակը տոնում է Արցախում

Տիգրան Մանսուրյանը իր 75-ամյակը տոնում է Արցախում

Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75 ամյակին:

 

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը,  ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ այլոք:

 

Բացման խոսքով հանդես է եկել Ն. Աղաբալյանը նշելով, որ Արցախում կոմպոզիտորին միշտ սպասել ու սպասում են և շատ ուրախ են, որ Տիգրան Մանսուրյանը իր 75-ամյակը որոշել է անցկացնել Արցախում: Ն. Աղաբալյանը  նախարարության կողմից նվեր է հանձնել կոմպոզիտորին:

 

Տիգրան Մանսուրյանը իր հերթին ասել է. «Ես խորապես հուզված եմ՝ այս դահլիճում գտնվելով, այսքան ջերմության արժանանալով: Ես, այստեղ լինելով, նորից ուժ եմ առնում այս հողից»: Համերգի ընթացքում հնչել են Տիգրան Մանսուրյանի,Կոմիտասի, Մոցարտի և Վերդիի ստեղծագործություններից:

 

Հոկտեմբերի 19-ին Տիգրան Մանսուրյանը՝ քրոջ Արաքս Մանսուրյանի և զարմուհու՝ երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է Շուշի։

 

Տիգրան Մանսուրյանը այցելել է Սուրբ Ղազանչեցոց , այնուհետեւ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարան: Մեծն կոմպոզիտորը թանգարան այցելած իր երաժշտասերների համար նվագել է  հանրահայտ «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրած ստեղծագործությունը:

 

Այնուհետև հայտնի երգահանը Շուշիի Խաղաղության ծառուղում իր անվամբ եղևնի է տնկել, որից հետո հյուրընկալվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին մեծն երգահանին եւ նրա քրոջը` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:

 

Նախագահը բարձր է գնահատել Տիգրան Մանսուրյանի արվեստը, որը դարձել է ոչ միայն հայ ազգային, այլեւ համաշխարհային ժառանագության մաս` հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա ստեղծագործությունների նկատմամբ:

 

1