ՂՏ ինտերնետային ծառայության սակագները նվազել են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՂՏ ինտերնետային ծառայության սակագները նվազել են

ՂՏ ինտերնետային ծառայության սակագները նվազել են

Այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության, շարժական ինտերնետ ծառայության եւ տվյալների հաղորդման ու ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագների վերաբերյալ հարցը:  

 

Հանձնաժողովը միաձայն հաստատել է ընկերության ներկայացրած առաջարկությունը՝ հետվճարային բաժանորդների համար շարժական ինտերնետ ծառայությունների սակագներն այս տարվա հոկտեմբերի 1-ից նվազեցնելու մասին առաջարկը:

 

 

Ծառայությունների նոր անուններն են՝ «Մեգա 25» եւ «Մեգա 50», որոնցից ըստ հաջորդականության սակագինը հաստատվել է 500 դրամի, իսկ երկրորդինը՝  750 դրամի չափով: Վերոնշյալ ծառայությունները մինչ օրս գործում էին միայն կանխավճարային համարների բաժանորդների համար, իսկ հետվճարային համարների բաժանորդներին առաջարկվող բջջային ինտերնետ ծառայությունն սկսվում է «Մեգա 150» փաթեթից:

 

 

ՂՏ ընկերության առաջարկությամբ նվազեցնել է նաեւ ինտերնետ փաթեթների մեջ ընդգրկված ծավալների սպառումից հետո յուրաքանչյուր 1 մեգաբայթ ինտերնետի սակագինը՝ այն սահմանելով 30 դրամի չափով, գործող 40 դրամի փոխարեն:

1