ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ՀՅԴ հայ դատի հանձնախմբի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ՀՅԴ հայ դատի հանձնախմբի հետ

ԼՂՀ ԱԺ նախագահը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ՀՅԴ հայ դատի հանձնախմբի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ  Աշոտ Ղուլյանը այցելեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակ, եւ հանդիպում  ունեցավ Բելգիայի ՀՅԴ կոմիտեության, Հայ Դատի հանձնախմբի, Համազգայինի, ՀՄԸՄ-ի, Երիտասարդական միության եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչների եւ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի՝ Վիքի Մարաշլյանը, կենտրոնական վարչության անդամ Լիզա Ավագյանը, եւ «Ոչ մի տեղ, աքսորի պատմութուն» (Nowhere, A Story of Exile) գիրքի հեղինակ, Աննա Աստվածատրյան: Պարոն Աշոտ Ղուլյանին ընկերակցում էին դիվանագետներ Արմինե Ալեքսանյանը եւ Վարդան Բարսեղյանը:

 

 

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը մանրամասնորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներկայիս դիմագրաված մարտահրավերները, ինչպէս նաեւ վեր առավ պետականաշինության, ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման ոլորտներում  Արցախի վերջին 20 տարիների արձանագրած զարգացումը:

 

 

Բելգիայում գործող հայկական կազմակերպութունների ներկայացուցիչները վերստին հաստատեցին իրենց պատրաստակամութունը միշտ պատնեշի վրա գտնվելու Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելու համար, իսկ պարոն Ղուլյանը անքակտելի համարեց Հայաստան — Արցախ — Սփուռք եռամիասնութունը:

 

 

Հանդիպման ավարտին, պարոն Աշոտ Ղուլյանը Արցախյան շարժման 25-ամյակի հուշանվեր — մեդալը հանձնեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար իր տարած աշխատանքի համար:

 

 

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի նախագահը Բրյուսելում  մասնակցելու է «Արցախի ամիս» ձեռնակների շարքին՝ Աննա Աստվածատրյանի գիրքի ներկայացմանը, ինչպէս նաեւ առաջին անգամ մասնակցելու՝ Եվրոխորհրդարանում  Արցախի անկախության 23-րդ ամյակին նվիրված հյուրասիրությանը: Ավելի ուշ Եվրոպայում պիտի ցուցադրվի «Թեւանիկ» ֆիլմը , բեմադրիչ Ջիվան Ավետիսյանի ներկայությամբ:

1