ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հանդիպումը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնատարների հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հանդիպումը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնատարների հետ

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հանդիպումը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնատարների հետ

Հոկտեմբերի 15-ին ՀՅԴ Հայ Դատի պատվիրակությունն այցելեց Միացյալ Թագավորության (Մեծ Բրիտանիա) արտաքին գործերի նախարարության Լոնդոնի կենտրոնատեղի և հանդիպում ունեցավ նախարարության պաշտոնատարների հետ:

 

Հայ Դատի պատվիրակությունը բաղկացած էր 2 հոգուց` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան և Հայ Դատի Անգլիայի հանձնախմբի պատասխանատու Սևան Արթինյան:

 

ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները արտաքին գործերի նախարարության պաշտոնատարներին փոխանցեցին Սիրիայի հայության վիճակի, Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացի և անվտանգության իրավիճակի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների սառած գործընթացին, տարածաշրջանի մեջ Թուրքիայի ոչ-կառուցողական քաղաքականության, հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին մի շարք հարցերի մասին իրենց ներկայացրած կազմակերպության տեսակետներն ու մոտեցումները:

 

Հանդիպումը մաս կկազմեր Լոնդոնում և Երևանում պարբերաբար ՀՅԴ ներկայացուցիչների կողմից Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության պաշտոնատարների հետ ունեցած հանդիպումների շարքին:

 

ՀՅԴ մամլո դիվան
16.10.2014

1