Թուրքիան պարտվեց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Թուրքիան պարտվեց

Թուրքիան պարտվեց

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամակցության թափուր աթոռի համար երեք քվեարկությունների արդյունքում Իսպանիային հաջողվեց 132 ձայնի առավելությամբ հաղթել Թուրքիային: Թուրքիան կարողացել է ատանալ միայն 60 ձայն:

 

ԱԽ-ի ոչ մշտական անդամներ դարձան նաև Մալազիան, Վենեսուելան, Անgոլան և Նոր Զելանդիան:

 

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բաղկացած է 15 երկրների ներկայացուցիչներից: Բացի ԱԽ-ի մշտական 5 անդամներից, ովքեր ունեն վետոյի իրավունք, խորհրդի անդամներ են ընդունվում նաև 10 երկրների ներկայացուցիչներ երկու տարի ժամկետով:

 

Ըստ վերլուծաբանների Թուրքիայի այս պարտության պատճառը նրա կասկածելի քաղաքականությունն է Իսլամական պետության խմբավորման հանդեպ:

1