Վահան Հովհաննիսյանի հեղինակած գիրքը Ֆրանկֆուրտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Վահան Հովհաննիսյանի հեղինակած գիրքը Ֆրանկֆուրտում

Վահան Հովհաննիսյանի հեղինակած գիրքը Ֆրանկֆուրտում

Հայաստանն ամեն տարի մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների և մասնակիցների թվով: Ամեն տարի, ցուցահանդեսն հյուրընկալում է ավելի քան 7000 ցուցադրող ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև հարյուր հազարավոր այցելուներ ու գրական բնագավառի մասնագետներ:

 

Այս տարի հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցեց Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում ներկայացվեցին ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշներ:

 

Առանձին հատվածով ներկայացվեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

 

Ցուցահանդեսի շրջանակներում` հոկտեմբերի 11-ին տեղի  է ունեցել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաև հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը:

 


Ավելի վաղ՝Գերմանիայի վերամիավորման օրը, հոկտեմբերի 3-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը հանդիպեց Գերմանիայի սպորտային լեգենդների` Արթուր Աբրահամի, Օտտո Ռեհհագելի հետ:  Աշխարհի բոքսի չեմպիոն Արթուր Աբրահամի անունը հայտնի է բոլորին, իսկ Օտտօ Ռեհհագելը, որը 1963 թվականից խաղացել է Բունդեսլիգայի տարբեր թիմերում, 1972 թվականից մարզել է ամենահայտնի գերմանական թիմերը՝ Բորուսիան, Բավարիան, Կայզերսլաուտերնը և այլն։ 2001-ից նա մարզել է Հունաստանի հավաքականը, որը բոլորովին անհայտ թիմից շատ արագ դարձավ առաջատար` շահելով Եվրոպայի գավաթը:

1