Աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

Աշխարհահռչակ Մոնսերատ Կաբալիեն կրկին Արցախում է

Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:

Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն  Արցախ է  այցելել հոկտեմբերի 12-ին:

 

Այսօր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում  Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր է անցկացրել  արցախցի երիտասարդ օպերային երգիչների հետ:

 

 Այցի շրջանակներում Մոնսերատ Կաբալիեն հանդիպումներ է ունենալու  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

 

Աշխարհահռչակ սոպրանոն  Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի եւ նվագակցողի հետ:

 

Հիշեցնենք, որ Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի   «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ>>  ալբոմի շնորհանդեսը:

 

Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ: <<…Վերադառնում եմ Արցախ, այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը:  Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել  իմ  հին ընկերներին եւ երգել նրանց համար` հանուն խաղաղության եւ Արցախի բարգավաճման:>>- գրել է Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

 

1