Բերքի տոն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բերքի տոն Արցախում

Բերքի տոն Արցախում

Արդեն երկրորդ տարին է, ինչ հոկտեմբերի երկրորդ կիրակին Արցախում նշում  են գյուղատնտեսի օրը, որն ուղեկցվում է բերքի տոնով: Հանրապետության հրապարակում դեռ նախօրեից տեղադրվում էին տաղավարներ, որտեղ Արցախի բոլոր շրջաններից ժամանած ներկայացուցիչները պետք է ներկայացնեին իրենց բերք ու բարիքը: Վաղ առավոտից հանրապետության բոլոր շրջանները ներկայացնող տաղավարներն սպասում էին այցելուներին, իսկ հրապարակի տարբեր հատվածներում բարձրանում էր խորովածի ծուխը:

 

 

Նախորդ տարվա համեմատ այս տարի շատացել էին մսի վաճառասեղանները, գյուղացիների մեկնաբանմամբ, այս տարի բերքատվության առումով տարին այդքան էլ բարենպաստ չի եղել մի կողմից կարկտահարությունը, իսկ մյուս կողմից երաշտը փչացրել են հիմնական բերքը:

 

 

Բերքի տեղափոխման համար գյուղնախարարությունը տրամադրել է դիզվառելիք. Չնայած ակնկալվում էր, որ բերքի տոնին գյուղմթերքը շուկայական գներից անհամեմատ էժան է լինելու, սակայն որոշ սպառողներ դժգոհում էին, որ գները շատ քիչ են տարբերվում շուկայական գներից:

 

 

Կեսօրին հանարապետության նախագահը, մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ հանրապետության հրապարակում ներկա եղավ բերքի տոնին կազմակերպված միջոցառումներին: 

1