Չնայած անբարենպաստ եղանակին՝ 2014 թվին ակնկալվում է գյուղատնտեսության արտադրանքի աճ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Չնայած անբարենպաստ եղանակին՝ 2014 թվին ակնկալվում է գյուղատնտեսության արտադրանքի աճ

Չնայած անբարենպաստ եղանակին՝ 2014 թվին ակնկալվում է գյուղատնտեսության արտադրանքի աճ

<<Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին նախորդ տարվա համեմատ աճել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը>>,- այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը:

 

Նախարարը ներկայացրեց նախնական տվյալներ  հանրապետությունում կատարված ցանքատարածությունների մասին: Ըստ նախնական տվյալների, 2014 թվականի բերքի տակ հանրապետությունում կատարվել է շուրջ 66.4 հազար հա ցանքս:

 

Ըստ Ա. Խաչատրյանի տված տեղեկությունների վերջին տարիներին գյուղտեխնիկայի պարկի հետեւողական թարմացումը պատճառ է դարձել  բուսաբուծության եւ անասնաբուծության համախառն արտադրանքի աստիճանական ավելացմանը: 2009 թվականից առայսօր տնտեսվարող սուբյեկտներին լիզինգային եղանակով տրամադրվել է 177 միավոր գյուղտեխնիկա:

 

Գյուղնախարարի հավաստմամբ վերջին տարիներին նկատելի է գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների ավելացման դինամիկա: Ըստ Ա. Խաչատրյանի 2009- 2013թ գարնանացան մշակաբույսերի  ցանքատարածքները  10.4 տոկոսից  ավելացել են  եւ հասել են  մինչեւ 25 տոկոսի:

 

Ա. Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի ավելացման ու մթերատվության որոշակի բարձրացման արդյունքում տարեցտարի ավելանում է անասնաբուծական մթերքների` մսի, կաթի, ձվի արտադրությունը, ինչը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության գործունեության համար:    

1