Հարցազրույց ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Ավագյանի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Հարցազրույց ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Ավագյանի հետ

Հարցազրույց ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Ավագյանի հետ

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում «Ազատ օր» թերթի հարցազրույցը Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Ավագյանի հետ՝ Հունաստանում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի վերաբերյալ: 

Ինչպիսի՞ հանգրվաններով անցավ խորհրդարանի գործընթացը, մինչեւ որ հանգի օրինագծի վավերացմանը:

 

Հունական խորհրդարանի օրենքը իր տեսակի մեջ երրորդն է, որ կորդեգրի որևէ երկրի կողմից, Շվեյցարիայի եւ Սլովակիայի որոշումներից հետո:
2007թ.-ին էր, եթէ չեմ սխալվում, երբ Եվրոպական միությունը մարդու իրավունքների հարգման հստակ ուղղություն էր առաջացած, որի կիրառումը կվստահվեր յուրաքանչյուր երկրի: «Ցեղապաշտության եւ այլատյացության դեմ» շրջանային բանաձեւ էր, որի շրձանակներից ներս ներգրավված էր նաեւ ցեղասպանության մերժման պարագան, որպես քաղաքակրթության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություն: Հակացեղապաշտական օրենքի որդեգրումը այս ձեւով սկզբունքային պարտադրանք կդառնար Եվրոպական միության անդամ երկիրների համար:

 

2012թ. Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո, երբ ծայրահեղ աջակողմյա «Ոսկյա արշալույս» կուսակցությանը հաջողվեց ներկայություն եւ ուժ դառնալ երկրի խորհրդարանի մեջ, Հունաստանի արդարադատության նախարար Խարալամպոս Աթանասիուի առաջարկով քննարկման բերվեց տվյալ օրենքի նախագիծը: Հունական հասարակության ներսում ցեղապաշտական մոտեցումների դրսեւորումներ եւ բռնության դեպքեր արձանագրման պատճառով, արդարադատության նախարարը պարտադիր պետք էր նկատեր նման օրենքի վավերացման ու գործադրման անհրաժեշտությունը:

 

Օրենքին յուրայատկությունը կկայանա ժխտող հակառակորդին առաջնահերթության բացայայտման մեջ, այսպիսի նախատեսում կար նաեւ Հրեական Ողջակիզումը մերժողների մասին:

Ինչպէ՞ս ներառվեց Հայոց Ցեղասպանության ժխտման պարագան:

 

 2014 թ. փետրվարին էր, երբ հունական խորհրդարանի մեջ սկսվավ օրինագծի շուրջ քննարկումները՝ նախապատրաստական հանձնաժողովի կողմից: Այնտեղ ներկայացավ ՀՅԴ Հայ Դատի Հանձնախումբը եւ ներկայացրեց հայության դիրքորոշումը, ու պնդեց, որպեսզի Հայոց ցեղասպանության մերժումի պարագան անպայման ներառվի օրենքի պահանջների մէջ:

 

Նշենք, որ օրինագծի քննարկման առաջին պահից, դեմ ձայներ եւ կարծիքներ եղան, հիմնականում որպես տարաձայնություն ներկայացնելով խոսքի ազատության իրավունքը եւ դեմ հանելով խոսքի սահմանափակման քայլերը: Այնուամենայնիվ, օրինագծի սատարող կողմերը, ցույց կտային, որ հստակ հանցագործություն է ատելության սերմանումը՝ խոսքի ազատության պատրվակի ներքո:

 

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հետ ներկայացան նաեւ պոնտոսցի հույները, ասորիները՝ պաշտպանելով կառավարության կողմից ներկայացված օրինագիծի նախաձեռնությունը:

 

Ինչպիսի՞ն էր թուրքական հակազդեցությունը:

 

Հակազդեցություններ եղան, ինչպես օրինակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Պիլկիչի խոսքերը, թէ օրենքը «դեմ է ժողովրդավարության սկզբունքներին եւ ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատությանը», ասելով, թէ Թուրքիան իր հերթին շատ մեծ ակնկալիքներ ունի օրենքի կիրառումից՝ Արեւմտյան Թրակիայի թուրք փոքրամասնության մասով:

 

Ասեմ նաեւ, թէ խորհրդարանի մեջ օրինագծի քննարկումը երկար տեւեց, հետաձգումներով եւ պատգամավորների շատ ելոյթների պատճառով: Գիտենք, որ առաջին նստաշրջանի երկրորդ հետաձգուման ընթացքում տեղի ունեցավ վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպումը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, թուրքական կողմի նախաձեռնությամբ: Հեշտ է ենթադրել այս պարագայում, մանավանդ տեղյակ լինելով, որ խոսակցության ընթացքում Թուրքիայի նախագահը բացահայտորեն դրեց հակացեղապաշտական օրենքի մեջ Հայոց ցեղասպանության պարագան չներառելու հարցը, որը սակայն պատշաճ պատասխանի արժանացավ Հունաստանի վարչապետի կողմից:

 

Հայտնի էր օրինագիծը ձախողելու Թուրքիայի ջանքերը, որը սակայն չիրականացավ: Դրանից հետո Թուրքիան փորձեց լուռ անցնել հարցը:

 

Օրենքի նախագիծը քննարկվե՞ ց երկրի սահմանադրական հանձնախմբի կողմից:

 

Այո՛, անշուշտ, յուրաքանչյուր օրենքի նախագիծ նախ քննվում է երկրի սահմանադրության համապատասխանության տեսակետից, ապա ուղարկվում խորհրդարան: Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների  ժխտումը քրեականացնող օրինագծի որդեգրումը երկրի սահմանադրությանը լրիվ համահունչ քայլ էր: Մենք էլ մեր հերթին, խորհրդարանական ուժերի եւ անհատ պատգամավորների հետ մեր ունեցած հանդիպումների ընթացքում, ուշադրությամբ քննեցինք բոլոր պարագաները:

 

Մենք հուսով ենք, որ Հունաստանի խորհրդարանի որոշուման ճամբան պիտի հարթի Եվրոպական միութեան մյուս երկրներում եւս, որպեսզի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ ընդունվի, պատշաճ կեցվածք որդեգրելով մարդու իրավունքների հարգման ուղղված Եվրոպական միության ընդհանուր կեցվածքին համաձայն: Մենք ինչպես ասեցի, ուշադրությամբ ուսուցմնասիրել ենք երկրի իրավական դաշտը եւ կհավատանք, որ հաստատորեն խարսխված օրինագիծ է Հունաստանի խորհրդարանի որոշումը, որ կարող է որպես օրինակ ծառայել Եվրոպական մյուս երկիրների համար: Սրանից հետո մնում է հետեւել ու իրավական ձեւերին դիմել, եթե օրենքի խախտում նկատվի:

1