Կոբան քաղաքի գրոհումն ահաբեկիչների կողմից Թուրքիայի համար կարող է պատրվակ դառնա Սիրիա ներխուժելու համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Կոբան քաղաքի գրոհումն ահաբեկիչների կողմից Թուրքիայի համար կարող է պատրվակ դառնա Սիրիա ներխուժելու համար

Կոբան քաղաքի գրոհումն ահաբեկիչների կողմից Թուրքիայի համար կարող է պատրվակ դառնա Սիրիա ներխուժելու համար

Թուրքիայի սահմանից 1 կմ հեռավորությամբ գտնվող սիրական քրդաբնակ Կոբան (արաբերեն՝ Այն-ալ Արաբ) քաղաքի  փողոցներում կատաղի պայքար է ընթացել քուրդ աշխարհազորայինների և «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորման զինյալների  միջև: Մարտերն արդեն ընթանում են քաղաքի փողոցներում: Քաղաքը պաշտպանում են միայն քուրդ աշխարհազորայինները:

 

Որոշ դեպքերում իսլամիստներին ոչնչացնում են մահապարտների օգնությամբ: Ճակատամարտ է ընթացել նաև Թուրքական սահմանի մոտակայքում: Հակամարտության երկու կողմերն էլ կորուստներ են կրել:

 

Նշենք, որ թուրքական սահմանի  մոտ գտնվող Կոբան քաղաքն արդեն 2 շաբաթ է, ինչ «Իսլամական Պետություն» զինյալների կողմից ենթարկվում էր հարձակումների:

 

Կոբանում ընթացող մարտերի ֆոնին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ՝ Թուրքիան կարծես թե ուզում է,  առիթն այդ օգտագործելով, իրականցնի իր վաղեմի պլանները՝  Սիրիա ներխուժելու ուղղությամբ: Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողությունների իրականցնելու կառավարության առաջարկին:

 

Թուրքիայի այս գործողությունները անպատասխան չեն մնացել Արևմուտքում: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Հարվարդի համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան այն երկրների թվում է, որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրել «Ալ Քայիդա» խմբավորմանը Սիրիայում: «Մարդիկ, որոնք ստանում էին այդ օգնությունը, «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քայիդայի» գրոհայիններ էին ու ծայրահեղականներ աշխարհի տարբեր մասերից: Կարծո՞ւմ եք չափազանցնում եմ: Դատեք ինքներդ, թե ուր հասավ այդ ամենը»,-հայտարարել է Բայդենը: «Իմ հին բարեկամ նախագահ Էրդողանն ինձ ասաց՝ դու իրավացի էիր, մենք չափից շատ մարդու թույլտվեցինք հատել սահմանը, իսկ հիմա աշխատում ենք փակել»,-ասել է Բայդենը: Իսկ ՆԱՏՕ- քարտուղար Յենս Ստոլտենբերգը օրերս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղդրել Թուրքիայի հարավային սահմանում: «Մեր գլխավոր խնդիրն է Թուրքիայի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Մենք մտահոգված ենք «Իսլամական պետության» բռնությամբ և դաժանությամբ Սիրիայում»,-ասել է նա: «Դա լուրջ իրավիճակ է: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է տարածվել Իրաքի մյուս տարածքների վրա»,- ասել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Այս հայտարարությունները փաստացի Թուրքիային նախազգուշացում են, որպեսզի ինքնագլուխ գործնեությամբ չզբաղվի, և  իր մեջ պարունակում է հստակ մեսիջ Թուրքիայի նախագահին, Թուրքական սահմանների անվտանգության պատրվակով, Սիրաիա թուրքական զուրքեր մտցնելն անթույլատրելի համարելու համար: 

1