Նախագահը հանդիպել է ARI կազմակերպության պատվիրակության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Նախագահը հանդիպել է ARI կազմակերպության պատվիրակության հետ

Նախագահը հանդիպել է ARI կազմակերպության պատվիրակության հետ

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ARI (Artsakh Roots Investments) կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: 

 

ԼՂՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է  «Արցախ Ռութս Ինվեսթմենթս» կազմակերպության ներդրումն Արցախի շենացման գործում եւ նրա կողմից իրականացվող աշխատանքները Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում` գյուղատնտեսության եւ գյուղական բնակավայրերի զարգացման ու ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային գործընթացներին` պատասխանելով ներկաների կողմից բարձրացված հարցերին:

1