Բասկերի Երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորաշմանն աջակցող փաստաթուղթ է ընդունել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Բասկերի Երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորաշմանն աջակցող փաստաթուղթ է ընդունել

Բասկերի Երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորաշմանն աջակցող փաստաթուղթ է ընդունել

Այսօր Իսպանիայի Բասկերի Երկիր ինքնավար համայնքի (նահանգի) խորհրդարանը Արցախի Հանրապետության անկախությանն ու Արցախի ժողովրդի ինքնորաշմանը աջակցող փաստաթուղթ է ընդունել:

 

Այս մասին հատնում է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը:

 

Բանաձևում ասվում է, որ խորհրդարանը բարձր է գնհատում ծանր և դժվարին իրավիճակում ժողվրդավարության ընտրության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամուր որոշումը: Ինչպես նաև նաև նշվումէ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու սեփական ապագան` մասնավորապես իբքնորոշումը, որը հիմարար տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցությունների համար:

 

Ընդունված փաստաթղթի մեջ կարևորվում է նաև Արցախի Հանրապետության մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին:

 

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է գտնվում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, որտեղ մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել` այդ թվում նաև Բասկերի Երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և օրենսդիր մամնի ղեկավարի հետ:

 

Բասկերի Երկիրը Իսպանիայի 17 ինքնավար համայնքներից մեկն է և ունի մոտավորապես 2,5 մլն բնակչություն: Այն ունի գործադիր և օրենսդիր սեփական մարմինները: Բասկերի  Երկրի խորհրդարանը ենթապետական խորհրդարաններից մեկն է, որը վայելում է լիակատար իրավասություն Եվրոպական Միության տարածքում: Բասկերի Երկիրն ունի լայն ինքնավարություն` այդ թվում նաև ֆիսկալ քաղաքականություն, հարկերի հավաքագրում կամ ոստիկանական կառավարում՝ ունենալով առանձին ոստիկանական ուժեր: 

 

Բասկերի ինքնավար համայնքը բաղկացած է երեք մարզերից՝ Ալավա (բասկերեն՝ Արաբա), Բիսկայ (իսպաներեն՝ Վիսկայա, բասկերեն՝ Բիզկաիա) և Գիպուզկոա (իսպաներեն՝ Գուիպուզկոա)։

1