Աստղաշենի նորակառույց դպրոցը չունի մասնագետների խնդիր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Աստղաշենի նորակառույց դպրոցը չունի մասնագետների խնդիր

Աստղաշենի նորակառույց դպրոցը չունի մասնագետների խնդիր

Աստղաշեն համայնքում երկար էին սպասել  դպրոցի նոր  շենքի կառուցմանը: Եվ ի ուրախություն աստղաշենցիների գյուղն այսօր նորակառույց դպրոց ունի, որն այս ուսումնականին իր դռները բացեց գյուղի դպրոցականների առջեւ:

 

«Դպրոցի հին շենքը 1949 թվականների կառույց էր: Այն անմխիթար վիճակում եւ չէր համապատասխանում ժամանակակից դպրոցական պահանջներին,- aparaj.am-ի հետ զրույցում նշեց Ասրղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը»: Այս տարի պետական միջոցների հաշվին Աստղաշեն համայնքում շախագործման հանձնվեց դպրոցի նորակառույց շենքը եւ ինչպես Սլավիկ Գրիգորյանը տեղեկացրեց կատարվել է որակյալ շինարարություն եւ բոլոր դասասենյակները լուսավոր են ու հարմարավետ:

 

Աստղաշենի միջնակարգ դպրոցն այսօր կրում է ականավոր գրականագետ Ժան Անդրյանի անունը: Այսօր դպրոցում սովորում է 64 աշակերտ  «Աստղաշենի դպրոցը չունի մասնագետների խնդիր,-նշեց դպրոցի տնօրենը եւ հավելեց,- մանկավարժները բոլորն Աստղաշենից են եւ ունեն բարձրագույն կրթություն»:

 

Սլավիկ Գրիգորյանի հավաստմամբ դպրոցի նոր շենքը նոր լիցքեր է հաղորդել  ուսուցչական կոլեկտիվին ու աշակերտներին: Նրանք ուսումնական տարին մեծ եռանդով են սկսել նորակառույց դպրոցում: Ի դեպ, դպրոցը չունի սպորտդահլիճ, սակայն  դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ հետագայում նախատեսվում է նաեւ սպորտդահլիճի կառուցում:

1