Լիբանանից մի խումբ գործարարներ կայցելեն Արցախ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Լիբանանից մի խումբ գործարարներ կայցելեն Արցախ

Լիբանանից մի խումբ գործարարներ կայցելեն Արցախ

Արդեն 4 տարի է, ինչ գործում է ARI (Artsakh Roots Investment) կազմակերպությունը, որի շուրջն են համախմբվել 150 գործարարներ եւ հասարակական կազմակերպություններ: ARI-ն ոչ թե բարեգործական, այլ գործարար ծրագիր է, որն արտոնյալ պայմաններով Արցախում միկրովարկեր ստանալու հնարավորություն է ապահովում: Ներդրողները, կառավարության երաշխավորությամբ, իրենց հավաքագրած գումարները տրամադրում են Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին` տարեկան 9 տոկոս դրույքաչափով:

 

Հիմնադրամը ստանձնել է 3 տոկոսի վճարումը եւ 5 տարի ժամկետով 1-1,5 մլն դրամի վարկերը շահառուներին տրամադրում է ավելի մեղմ պայմաններով: Մատչելի   պայմաններով վարկավորումն իրականացվում է Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանում, որից մինչ այժմ օգտվել է  776 ընտանիք:

 

ARI-ն ձեռնամուխ է եղել նաեւ բնակարանաշինության գործընթացին: ԼՂՀ Կառավարութեան եւ Արցախի Ներդրումային Հիմնադրամի հետ  կնքված եռակողմ պայմանագրի համայաձայն Քաշաթաղի շրջանի  Աղավնո գետի ափին կառուցվում է բնակելի թաղամաս իր ենթակառուցվածքներով: Նախատեսված 150 բնակելի տներից 50  տուն արդեն իսկ կառուցվել է:

 

Սեպտեմբերի 13-ին Artsakh Roots Investment կազմակերպության գործարարների մի խումբ Լիբանանից այցելելու են Արցախ: Այցի ընթացքում գործարարները հանդիպում են ունենալու ԼՂՀ նախագահի եւ  վարչապետի հետ: Ինպես նաեւ նախատեսվում է այց Կոսվսական քաղաք  եւ Աղավնո: 

1