Բասկերի Երկրի Գիպուզկոա մարզը ճանաչել է Արցախի անկախությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Բասկերի Երկրի Գիպուզկոա մարզը ճանաչել է Արցախի անկախությունը

Բասկերի Երկրի Գիպուզկոա մարզը ճանաչել է Արցախի անկախությունը

Իսպանիայի Բասկերի Երկիր ինքնավար շրջանի Գիպուզկոա մարզը ճանաչել է Արցախի անկախությունը:

 

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր և մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սպետմեբերի 11-ին Սան Սեբաստիան քաղաքում ԱԳՆ նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին ու քննարկել Արցախի և Բասկերի Երկրի միջև հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը:

 

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»  կայքի փոխաանցմամբ  Մարտին  Գարիտանոն նշել է. «Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն և լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում»:  

 

Իր հերթին Արցախի ԱԳՆ նախարարը նշել է. «Բասկերը և մեր ժողովուրդը հարուստ  պատմություն ունեն  և ինքուրոյն որոշելու իրենց մտահոգությունների պնդման նմանություն ունեն»: 

 

Կարեն Միրզոյանն նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել նահանգային կառավարության տարբեր դեպարտամենտների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում կողմերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր՝ մասնավորապես քննարկվել են էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներումհնարավոր համագործակցությունը:  

 

Կայացել է նաև Կարեն Միրզոյանի հանդիպումը Բիլբաոի Բասկերի Երկրի համալսարանի ներկայացուցիչների հետ և քննարկվել են Բիլբաոի Բասկերի Երկրի համալսարանի և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության հաստատման ուղիները, որի արդյունքում ձեռք են բերվել որոշակի գործնական պայմանավորվածություններ։

 

Գիպուզկոա մարզը Բասկերի Երկրի երեք մարզերից մեկն է, որի մայրաքաղաքն է Սան Սեբաստիանը:  Գիպուզկոան ունի ավելի քան 700.000 բնակիչ՝, այնտեղ են բնակվում Իսպանիայի բասկերի բնակչության մեկ երրորդը: Մարզի տնտեսությունը հիմնված է երեք ոլրտների՝ առևտրի, մետաղագործության և տուրիզմ: Գիպուզկոան գրանցել է տարեկան մոտ 32 000 եվրո մեկ շնչին ընկնող ՀՆԱ, որը 28%- ով բարձր է Եվրամիության ընդհանուր ցուցանիշից:

 

Հատկանշական է, որ առաջին անգամ Արցախի անկախությունը ենթապետական մակարդակով ճանաչվում է եվրոպական երկրում: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը րև ԱՄՆ Կալիֆորնիա, Մասսաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուզիանա նահանգները:

1