Եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող երթ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող երթ Արցախում

Եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող երթ Արցախում

Երեկ Ստեփանակերտի Մաշտոց փողոցից արցախցի մի խումբ  երիտասարդներ մոմերով երթ էին դուրս եկել դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի: «Ոչ ցեղասպանություններին» կարգախոսով երթը կոչված էր դատապարտելու Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ իրականացվող  ցեղասպանությանը:

 

Սեպտեմբերի 11-ը պատահական չէր ընտրված, 40 օր առաջ՝ օգոստոսի 2-ի 3-ի լույս գիշերը եզդիների նկատմամբ իրականացվեց ցեղասպանություն: Երեկ նմանատիպ երթեր կազմակերպվեցին աշպարհի տարբեր վայրերում:

 

Օգոստոսից առ այսօր  Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիները ենթարկվում են զանգվածային ջարդերի, այդ շրջանները զավթած   «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, որի արդյունքում հազարավոր եզդիներ սպանվել ու շարունակվում են սպանվել:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել ընդունել եզդի փախստականներին եւ նրանց հնարավորության սահմաններում ցուցաբերել մարդիրասիրական օգնություն:

 

Լուսանկարները՝  www.kavkaz-uzel.ru կայքի

 

1