Նոր Հարավային Ոելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Նոր Հարավային Ոելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Նոր Հարավային Ոելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը սեպտեմբերի 10-ին հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիան:

          

ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի փոխանցմամբ, նախաձեռնության հեղինակն է կոնգրեսական Ֆրեդ Նայլը, ով մանրամասը ներկայացրել է հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական սահամանին տեղի ունեցած իրադարձություների ընթացքը և նշել, որ այդ ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը լրջորեն խախտել են հրադադարի համաձայանգիրը, որի արդյունքում ինը հայ են զոհվել: 

 

Ավստրալիայի Հայ Դատը հայտնում է, որ այդ որոշման ընդունմանը նպաստել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանականների հետ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի կատարած աշխատանքները, որով խորհրդարանականներին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և Ադրբեջանի կողմից լարվածության վտանգավոր սրացումը:

 

«Այս հայտարարության ընդունմամբ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ»,- ասված է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին Ավստրալիայի բնակչության թվով ամենամեծ նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

 

 

1