Հունաստանում այսուհետ Հայոց ցեղասպանությունը մերժողները քրեական պատասխանատվության կենթարկվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հունաստանում այսուհետ Հայոց ցեղասպանությունը մերժողները քրեական պատասխանատվության կենթարկվեն

Հունաստանում այսուհետ Հայոց ցեղասպանությունը մերժողները քրեական պատասխանատվության կենթարկվեն

Հայոց ցեղասպանության ժխտումն այուհետ քրեկանա պատասխանատվության է ենթարկվելու Հունաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին նշված է  երեկ երեկոյան Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված  «Այլատյացության դեմ պայքար» անվանմամբ օրենքի մեջ: 

 

«Այլատյացության դեմ պայքար» օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում  քրեական  պատասխանատվության  ենթարկել հրեաների, հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Օրենքով նախատեսվում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտենմիջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

 

Հունաստանից բացի Հայոց ցեղասպանության մերժումը քրեկան պատասխանատվության է ենթարկվում նաև Շվեյցարիայում և Սլովակիայում: 

 

Սույն օրինագիծը լայն քննարկումների է արժանացել Հունաստանի խորհրդարանում և հասարակության մեջ, քանի որ այնտեղ բացի ցեղասպանությունների ժխտումը ներառող կետերից ներկայացված էին նաև այլ հարցեր, որոնց ընդիմությունը վերապահումներով էր մոտենում:  ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Քերոբ Եքիզյանը Aparaj.am-ին հայտնեց, որ. «Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել Հունաստանի կառավարությունը, սակայն ընդիմադիր ուժերը որոշակի վերապահումներով էին մոտենում այդ օրինագծում ներառված որոշ հարցերի ու որոշակի տարաձայնություններ կային և այն մեծ հասարակական հնչողություն էր ձեռք բերել: Օրինագիծը պետք էր քվերակվեր ուրբաթ օրը, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց մինչև երեքշաբթի: Սակայն վերջնական քվերակությամբ 54 կողմ 42 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն վերջնականապես անցավ խորհրդարանում»: 

 

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը երկրում հռչակվել է, որպես Հիշատակի օր:

1