Արցախում ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ճամբարներին մասնակցել է 800 պատանի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ճամբարներին մասնակցել է 800 պատանի

Արցախում ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած ճամբարներին մասնակցել է 800 պատանի

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդաների համար ամռավա ամիսներն անցնում են բուռն գործունեության մեջ: ԱԵՄ-ի անդամները Սփյուռքում բնակվող իրենց հայրենակիցներին Արցախում հյուրընկալելուց բացի նաեւ նրանց օգնում են, որպեսզի Արցախի պատանիների համար կազմակերպվեն ամառային ճամբարներ: ԱԵՄ վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահրամ Հովսեփյանը aparaj.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի ամառային ճամբարներ են կազմակերպվել Արցախի չորս  շրջաններում եւ Ստեփանակերտում: Ըստ ԱԵՄ ներկայացուցչի. «Ճամբարների մեկնարկն այս տարի տրվել է հուլիսի 14-ին  ՀՅԴ Ամերիկայի Արեւմտյան շրջանի երիտասարդների նախաձեռնությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում անցկացված ճամբարով:

 

Այնուհետեւ ճամբարներ են կազմակերպվել Քաշաթաղի շրջանի Բերձոր եւ Կովսական քաղաքներում` Լիբանանի  ՀՅԴ Զավարյան ուսանողական միության միջոցներով:

 

Շուշի քաղաքում ամառային ճամբար է կազմակերպվել ՀՅ Դաշնակցության Լիբանանի, իսկ Ասկերանում` ՀՅԴ Ամերիկայի Արևմտյան շրջանի երիտասարդների միջոցներով:

 

Այս տարվա ամառային վերջին ճամբարը կազմակերպվել է Ստեփանակերտ քաղաքում Ֆրանսիայի ՀՅԴ «ՙՆոր սերունդ» երիտասարդական միության կողմից: Ընդհանուր առմամբ այս տարի Արցախում կազմակերպված 6 պատանեկան ճամբարներին մասնակցել է մոտ 800 պատանի»:

 

Վահրամ Հովսեփյանը նշեց, որ. «Սփյուռքի մեր հայրենակիցներն Արցախում կազմակերպելով ամառային ճամբարներ նպատակ ունեն արցախցի պատանիների  ամառային արձակուրդներն հետաքրքիր եւ բովանդակալից դարձնել: Միեւնույն ժամանակ Սփյուռքի եւ արցախի երիտասարդների միջեւ ամուր կապ է հաստատվում:

 

Ճամբարային ծրագիրում  ներառված են եղել բազմազան հետաքրքրական եւ ուսուցողական միջոցառումներ: 

1