ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը վաճառվում են նաեւ առցանց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը վաճառվում են նաեւ առցանց

ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը վաճառվում են նաեւ առցանց

Այսուհետ ցանկացողները կարող են ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսեր  գնել նաեւ առցանց, հաճախելով ԼՂՀ ազգային վիճակախաղի պաշտոնական կայքէջ՝ nkrlottery.am

 

ԼՂՀ ազգային վիճակախաղի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ առ այսօր վաճառքի դրված 300 հազար տոմսից վաճառվել է 130 հազարը՝ հիմնականում ԼՂՀ-ում, ՀՀ-ում, Ռուսաստանում եւ Պարսկաստանում: Նրա կարծիքով տոմսերի առցանց վաճառքը հնարավորություն կտա, ավելի շատ տոմսեր վաճառել Սփյուռքում:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ազգային վիճակախաղի տոսմերի վաճառքից ստացված գումարը  ինչպես անցած տարի, այս տարի եւս կուղղվի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում վերաբնակեցման նպատակով բնակելի տներ  կառուցելու համար: Այնտեղ արդեն իսկ կառուցվել են 10 բնակելի տներ, իսկ 10 բնակելի տան շինարարությունը արդեն սկսվել է: Նախատեսվում է ընհանուր առմամբ 37 բնակելի տան կառուցում:

 

Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով հնարավորության դեպքում այնտեղ կկառուցվեն ոչ թե 37 բնակելի տներ, այլեւ ավելին:

 

Այսօր  արդեն ցուցակագրվել են ավելի քան 100 ընտանիքներ, որոնց ցանկություն ունեն վերաբնակվել Իշխանաձոր համայնքում:

 

Հիշեցնենք, որ  խաղարկությամբ վիճակախաղի տոմսերից բացի կան նաեւ ոչ խաղարկությամբ տոմսեր եւ SMS վիճակախաղ: Ոչ խաղարկությամբ տոսմերը վաճառվում են ԼՂՀ եւ ՀՀ տարածքում եւ շահումը կազմում է մինչեւ 50 հազար դրամ: SMS վիճակախաղը առայժմ խաղարկվում է միայն ԼՂՀ տարածքում, որով հնարավոր է շահել  i-Phone եւ i-Pad, կա նաեւ բոնուս խաղարկություն, որը հնարավորություն կտա շահել մինչեւ 500 հազար դրամ:

 

 Ազգային վիճակախաղում խաղարկվելու են բնակարաններ, գորգեր: Գյուղանտնտեսությանն աջակցելու նպատակով այս տարի կխաղարկվի նաեւ տակառով թթի օղի:

 

1