Քերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Քերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

Քերին կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

Երեկ երեկոյան Ոելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:  

Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը  հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

 

«Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար: Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը»,- նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: 

 

ԱՄՆ պետքարտողարության պաշտոնական կայքը նույնպես անդրադարձել է այդ հանդիպմանը, որտեղ մասնավորապես նշված է, որ Քերին նախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրականացվող ջանքերը: Աղբյուրը նաև հայտնումէ, որ Ջոն Քերին իր մտահոգությունն է հայտնել վերջերս հակամարտության գոտում բռնությունների աճի վերաբերյալ` նշելով, որ դա ամենաշատ մարդկային կյանքեր խլած ժամանակաշրջանն է` 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր: «Միացյալ նահանգները կարծում է, որ մարտական գործողությունների դադարեցուը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն երկու երկրների ժողովրդներին կբերի խաղաղություն և բարգավաճում և կնպաստի Հարավային Կովկասի կայունությանը: Այս նպատակներից ելնելեվ պետքարտուղար Քերին կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել իրենց ժողովրդներին խաղաղության պատրաստելու համար», — ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: ԱՄՆ պետքարտուղարության կայքը նշում է նաև, որ Քերին նաև կոչ է արել նախագահներին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք պատրաստ են կողմերին օգնել ամուր և խաղաղ կարգավորման հասնելու համար և կոմերին կոչ է արել մտնել ավելի պաշտոնական բանակցային գործընթացի մեջ:

 

Ինչպես նկատում եք ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտում է բռնություների աճը նշելով, որ պետք է խստորեն հարգել հրադադարը` համարելով այն անթույլատրելի, ինչպես նաև կոչ է արվում երկու երկրների հանրություններին պատրաստել խաղաղության` այդպսով դատապարտելով ռազմական հռետորաբանությունը և թշնամական վերաբերմունքի քարոզումը, ինչով զբաղվում է Ադրբեջանի նախագահ իր երկրում: Հստակ երևում է, որ Քերիի կոչերը հիմնականում ուղղված էին Ադրբեջանին: 

 

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախագահի կայք էջում, որևէ մանրամասներ չի նշված հանդիպումից և նշված է միայն, որ հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկա իրավիճակի և բանակցությունների հեռանկարների հետ կապված: 

1