Արևմուտքի քողարկված դաշնակիցը տարածաշրջանում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Արևմուտքի քողարկված դաշնակիցը տարածաշրջանում

Արևմուտքի քողարկված դաշնակիցը տարածաշրջանում

Ուելսում կայացավ ՆԱՏՈ-ի գագաթնաժողովը, որը անցկացվում է ուկրաինական ճգնաժամից հետո՝ արևմուտք-ՌԴ հակադրությունների ֆոնին: Բնական է, որ ՌԴ-ի դեմ կիրառվող և դեռևս սաստկացող տնտեսական պատժամիջոցները, ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում արևմտյան ճակատում առաջացել են սահմանափակ, բայց ըմբռների համաձայնություններ: Ինչու սահմանափակ, քանի որ ակնհայտ է, որ արևմտյան ճամբարի Եվրոպական թևը փորձում է ուղղակի միջնորդ հանդիսանալ ՌԴ-Ուկրաինա հակամարտության մեջ և մինչև վերջ չենթարկվել ԱՄՆ-ի ցանկություններին: Բնական է այս կեցվածքը նկատի ունենալով այն, որը հատկապես Գերմանիայի համար կենսական նշանակություն ունի ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները:

 

Նման տնտեսական շաղկապվածությունը կարևորություն է ձեռք բերում հատկապես այս օրերում, երբ ՆԱՏՈ-ն՝ արևմտյան ռազմա կան դաշինքը, պետք է իր խոսքը հրապարակի Ուկրաինային աջակցելու համար:

 

Պարզ է, որ նման կացության պարագայում ուղղակի ռազմական միջամտությունը անհնարին է: Սակայն կա այլ ազդեցության ոլորտներ, ինչպիսին է վարձկան խմբավորումների միջոցով ճնշման ոլորտը: Բոլորին հայտնի է, որ Սիրիայից ակունք առած և վերջերս Իրաքում լուխ բարձրացրած  «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետություն»-ը նախկինում ֆինանսավորվել և զինվել է, եթե չասենք ուղղակի ԱՄՆ-ի կողմից, ապա առնվազն տարածաշրջանում դերակատարության հավակնություններ ունեցող ԱՄՆ-ի դաշնակիցներ Սաուդիան Արաբիայի, Կատարի և ինչու չէ նաև Թուրքիայի միջոցով:

 

Իսկ նույն այդ իսլամական պետությունը պատահական չէ, որ հենց այս օրերին, երբ ՆԱՏՈ-ն գումարում է իր ժողովը հայտարարություն է տարածում Կովկասում նոր գործողությունների մասին: Դա ուղղակի ճնշում է հենց առաջին հերթին ՌԴ-ի վրա, սակայն միաժամանակ նոր մարտահրավերների դեմ հանդիման է կանգնեցնում տարածաշրջանի շահակից երկրներին՝ հատկապես Իրանին և Հայաստանին:

ՙԻսլամական պետություն՚ անվան տակ ձևավորված խմբավորումների կողմից ժամանակին հարված է հասցվել հայությանը՝ Քեսաբի գրավման և թալանի օրերին, և ըստ էության հայկական շահերը իրոք սպառնալիքի տակ են հայտնվում այդ շարժման հավակնությունների շնորհիվ:

 

Սպասելի էր, որ ՆԱՏՈ-ի գագաթնաժողովը իր դիրքորոշումը պետք է արտահայտեր  «Իսլամական պետության» նկատմամբ, սակայն այս ընդհանուր համապատկերում պետք է ի մտի ունենալ, որ այդ դիրքորոշումը ոչ թե այդ շարժման չեզոքացումն է ենթադրում, այլ միայն սահմանափակման ու ենթարկեցման միտումներ է պարունակելու:

 

Արևմտյան դաշինքը, հատկապես ռազմական թևը, վերջին հաշվով ձեռք է բերել  «անկառավարելի» դաշնակից, որի արարքների համար որևէ պատասխանատվություն չի կրում արևմուտքը: Դեռ ավելին ժամանակ առ ժամանակ այն տպավորությունն է ստեղծվում, որ հենց արևմուտքն է պայքարում այդ ծայրահեղ իսլամիստների դեմ:

 

Այս ընդհանուր գունապնակում բավականին կարևոր հանգամանք էր ՀՀ նախագահի մակարդակով մասնակցությունը ՆԱՏՈ-ի գագաթնաժողովին: Որտեղ հստակ հնչեցվեց ՀՀ-ի դիրքորոշումները և ըստ էության ՀՀ-ն ստանձնեց  «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը սանձող ու սահմանափակող առարկայական և հուսալի կռվան հանդիսանալու պարտականությունը:

 

Ա. Պուլուզյան

1