Մենք հասնելու ենք մեր վեջնական նպատակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Մենք հասնելու ենք մեր վեջնական նպատակին

Մենք հասնելու ենք մեր վեջնական նպատակին

23 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը:

 

Վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել են անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական երկու հանրապետությունների նախագահները բազմամարդ երթով  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից շարժվեցին Ստեփանակերտի հուշահամալիր որտեղ էլ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ  դրեցին  Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին,  եւ ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի ազատության համար հերոսաբար զոհված տղաների շիրիմներին: Այնուհետեւ հայկական երկու հանրապետությունների նախագահները ծաղիկներ դրեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն Խորհրդի  նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմին:

 

 ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Aparaj.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տասնամյակների հիշարժան տարեթվերից երեքն են՝ Արցախի անկախության հռչակման օրը, Շուշիի ազատագրման օրը եւ Հայաստանի Հանրապետության  անկախության օր. <<Շատ կարեւոր է, որ Արցախի ժողովուրդը 23 տարի առաջ ճիշտ պահին կարողացավ հռչակել իր անկախությունը: Սա իհարկե գործընթաց է եւ մենք դեռևս չենք կարողանում այս ակնախությունը վերջնականապես միջազգայնորեն ամրագրել, բայց այն ինչին այսօր հասել ենք Արցախն ազատագրելու առումով սա հսկայական առաջընթաց է եւ պատմական նշանակություն ունի,- եւ հավելեց,- Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ  շնորհավորելով մեր ամբողջ ժողովրդին ի սփյուռս աշխարհի, ի Հայաստանի եւ ի Արցախ պետք է ապրենք այն վստահությամբ, որ գալու է այն օրը, որ այս ամեն ինչը վերջնական ձեւակերպում է ստանալու նաեւ  միջազգայնորեն>>:

 

<<Աշխարհում այսօր իրավիճակն այնպիսին է, որ պետք է միշտ ավելին անել: Ես խորապես վստահ եմ, որ եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Արցախի արտաքին գործերի նախարարությունն կարող են եւ պարտավոր են ավելին անել: Սակայն ակնկալել, որ աշխարհի տարբեր պետություններ շատ արագ կճանաչեն Արցախի անկախությունը, քիչ հուսալի է, բայց քայլ առ քայլ գործընթացն առաջ է շարժվում եւ բոլորովին վերջերս Կալիֆորնիայի սենատը ճանաչեց Արցախի անկախությունը: Կարծում եմ ճանապարհը ճիշտ է ընտրված: Պարզապես պետք է ջանքերը լարել եւ ավելին անել: Ի վերջո մենք հասնելու ենք մեր նպատակին>>:

 

Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումները շարունակվում են քիչ հետո նախագահի նստավայրում կկայանա պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկայանա տոնական համերգ: 

1