ՊԲ-ն վստահորեն վերահսկում է պետական սահմանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՊԲ-ն վստահորեն վերահսկում է պետական սահմանը

ՊԲ-ն վստահորեն վերահսկում է պետական սահմանը

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ-ն, ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունն օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 6500 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության: 

 

Տեղեկացնենք նաև, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ առաջնագծում ադրբեջանական զինված ուժերն ունեցել են երկու զոհ՝  1995 թ.-ին ծնված Մուրադ Սամեդովը և 1992թ.-ին ծնված Ջադիդ Մամեդովը, որոնք իբր մահացել են անձնական զենքից անզգուշությամբ արված կրակոցների արդյունքում: 

 

Սակայն ադրբեջանական զինված ուժերի վերնախավը արդեն մեկ անգամ չէ, որ առաջնագծում  մահացած իրենց զինծառայողներին ներկայացնում է, որպես այսպես կոչված «դժբախտ պատահարի» զոհ: 

 

1