Այս գիշեր ադրբեջանական կողմը 859 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Այս գիշեր ադրբեջանական կողմը 859 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Այս գիշեր ադրբեջանական կողմը 859 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր տեղամասերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` Արցախի սահմանին: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:   Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` արցախյան հատվածում:

 

Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց: 

 

Հայկական կողմը կորուստներ չունի:
 

1