Մանրամասն տվյալներ վերջին օրերին Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Մանրամասն տվյալներ վերջին օրերին Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին

Մանրամասն տվյալներ վերջին օրերին Արցախի սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրության է տարածել, որտեղ նշված է վերջին օրերում Արցախի սահմանին իրավիճակի լարման արդյունքում տեղի ունեցած գործողությունների և կողմերի կորուստների մասին տվյալները:

 

— հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել.

 

— նույն օրը` Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության անհաջող փորձն ավարտվել է 1 զոհով ու վիրավորներով.

 

— հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ասկյարի.

 

— Պաշտպանության բանակի կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Իրենց ոտքով փախուստի են դիմել 10 ասկյարից միայն 3-ը.

 

-նույն ժամանակահատվածում /օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը/ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր.

 

— տակավին նույն օրը` Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ասկյար, 4-ին` վիրավորել.

 

— օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

 

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

 

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

1