ԼՂՀ նախագահն ըհնդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ԼՂՀ նախագահն ըհնդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուին

ԼՂՀ նախագահն ըհնդունեց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատուին

Հուլիսի 31-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունեց ՀՅԴ  Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին:

 

Հանդիպման ընթացքում Գասպար Կարապետյանը Արցախի նախագահին է ներկայացրել այս տարվա հոկտեմբեր ամսում Եվրոպայում Արցախին նվիրված  միամսյակի շրջանակներում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից նախատեսվող ծրագրերը: 

 

Նախագահ Բակո Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրաենյակների միջոցով կատարվող աշխատանքներից և հույս հայտնել, որ Արցախի միամսյակի շրջանակնրում իրականացվելիք միջոցառումները կծառայեն ակնկալվող նպատակներին: 

 

Արցախի նախագահը իր պատրատակամությունն է հայտնել Արցախի իշխանությունների կողմից հարկ եղած աջակցությունը ցուցաբերել` նախատեսվող միջոցառումների և ծրագրերի իրականացման համար: 

 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

 

1