«Արցախի ամիս» Եվրոպայում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » «Արցախի ամիս» Եվրոպայում

«Արցախի ամիս» Եվրոպայում

Հունիսի 30-ին ՀՅԴ Արցախի ԿԿ հերթական նիստին ներկա էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նախատեսում է 2014թ հոկտեմբեր ամիսը հայտարարել «Արցախի ամիս» եւ այդ ուղղությամբ ծրագրվել են մի շարք միջոցառումներ: Միջոցառումների շարքում Եվրոպական ազդեցիկ շրջանակներին ներկայացվելու է Արցախը: Գ. Կարապետյանի միջոցով Արցախի ԿԿ-ին ներկայացվեց նախատեսվող միջոցառումները եւ ծավալվեց քննարկումներ, ինչպես նաեւ մտքերի փոխանակություն, որի արդյունքում տրվեցին առաջարկներ միջոցառումներն առավել բովանդակալից  եւ ազդեցիկ կազմակերպելու համար:

 

Այսօր, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գ. Կարապետյանը հանդիպել է  ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ հուշարձաների պահապանության վարչության պետ Սերգեյ Շահվերդհանի հետ:  

1