Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համամար թուրք ռեժիսորը մրցանակ է ստացել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համամար թուրք ռեժիսորը մրցանակ է ստացել

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համամար թուրք ռեժիսորը մրցանակ է ստացել

Հայոց ցեղասպանության ֆիլմի համամար ծագումով թուրք ռեժիսոր,  սցենարիստ եւ բեմադրիչ Ֆաթիհ Աքընն Համբուրգի փառատոնում արժանացել է Դուգլաս- Սիրկ պարգեւի: 

 

Թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին: Այս մասին  տեղեկացնում է «Ակոս» թերթը:   Ֆաթիհ Աքընի այդ պարգեւին արժանանալու մասին Համբուրգում հայտնել է կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիեդերշպիգելը:

 

Ֆաթիհ Աքընի այդ պարգևին արժանանալու մասին Համբուրգում հայտնել է կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիեդերշպիգելը: Նա նշել է, որ Աքընը օրինակ է հանդիսանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի ամբողջ սերնդի համար:

 

Դուգլաս-Սիրկ պարգեւը կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրկի անունը: Այն շնորհվում է մշակույթի եւ ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած մարդկանց: Ավելի վաղ այդ պարգևին արժանացել են Թիլդա Սվինթոնը, Կիմ Կի-դուկը, Անդրեաս Դրեսենը և Պետեր Ռոմմելը:

 

Մրցանակը Ֆաթիհ Աքընին հանձնվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում»  ֆիլմի` սեպտեմբերի 27-ին Գերմանիայում տեղի ունենալիք պրեմիերայի ժամանակ:

1