Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Պուտինին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Պուտինին

Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Պուտինին

Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի ձերբակալվածների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

NEWS.am-ի հաղորդմամբ  Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաստատել է Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի ընտանիքի անդամների կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի ստացման մասին:

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Շահբազ Գուլիեւի կինը՝ Ալբինա Վեսելովան, դիմել են դեսպանատան հյուպատոսական բաժին՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիեւին գտնելու խնդրանքով: Ա. Վեսելյովայի կողմից տրվել են բոլոր անհրաժեշտ  բացատրությունները: Ադրբեջանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ նամակը ուշադիր կերպով կդիտարկվի:

 

Ի դեպ խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Անդամներից մեկը սպանված է, եւս երկուսը կալանավորված են: Ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

 

Հիշեցնենք, որ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացութցիչները հանդիպել են Քարվաճառում ձերբակալված  դիվերսանտների հետ:

1