Հրապարակվել է Ադրբեջանի Բելոռուսից գնած սպառազինության վերջին 8 տարվա ցանկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հրապարակվել է Ադրբեջանի Բելոռուսից գնած սպառազինության վերջին 8 տարվա ցանկը

Հրապարակվել է Ադրբեջանի Բելոռուսից գնած սպառազինության վերջին 8 տարվա ցանկը

Հայտնի է դարձել Բելոռուսից Ադրբեջանի գնած զենքի եւ սպառազինության  վերջին 8 տարում ձեռք բերած զինտեխնիկայի ցանկը:

 

«Արմենպրես»ի տեղեկացմամբ 2004-2012 թվականներին Բելոռուսը Ադրբեջանին վաճառել է 153 հատ T-72 տանկի տարբեր մոդելներ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, համաձայն որի նշված ժամանակամիջոցում պաշտոնական Մինսկը Ադրբեջանին վաճառել է 132 հրետանային համակարգ` Դ-20 հրանոթների 120 միավոր, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր ԲՏՐ-70, ինչպես նաեւ 11 հատ ՍՈւ-25 ինքնաթիռ:Նշվում է, որ զեկույցում ներառված չէ 2013 թվականին Բելոռուսից Ադրբեջանի գնած «Buk-MB» համակարգը:

1