Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարահանվել թուրք ռեժիսորի կողմից (տեսանյութ)
Ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ով ծագումով թուրք է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կներկայացնի Վենետիկի կինոփառատոնին: Փառատոնը կկայանա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, այդ մասին հայտնում է Asbarez-ը:
Աքընի՝ «Հատումը» (The Cut) անունով ֆիլմում ներկայացվում է Նազարեթ Մանուկյանի պատմությունը, ով Ցեղասպանությունից փրկվելուց հետո սկսում է որոնել իր երկվորյակ դուստրերին: Ֆիլմում Տահար Ռահիմը գլխավոր դերակատարն է, իսկ մյուս դերերում են Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և ուրիշներ: