Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Նախաքննական մարմինը հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել: «Իտառ-Տաս»-ի փոխանցմամբ գործարարը մեղադրվում է վատնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերած փողերի լվացման մեջ:
Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտնել է, որ պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանի կալանքի որոշումը:
Ի դեպ Մոսկվայի Բասմանյան դատարանը երկամսյա կալանք է սահմանել Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Բացի դրանից, կալանք է դրվել նրա «Բաշնեֆտ»-ում Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուսական ռուբլին:
Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: