Արցախցի մարզիկները Պեկինում կմասնակցեն Կունգֆուի աշխարհի առաջնությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Արցախցի մարզիկները Պեկինում կմասնակցեն Կունգֆուի աշխարհի առաջնությանը

Արցախցի մարզիկները Պեկինում կմասնակցեն Կունգֆուի աշխարհի առաջնությանը

ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի սաներ Դավիթ Պետրոսյանը (60կգ) եւ Վարդգես Մանասյանը (48կգ)` գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսի 24-ին մեկնեցին Չինաստանի մայրաքաղաք Պեկին մասնակցելու հուլիսի 25-30-ը կայանալիք Կունգֆուի աշխարհի երրորդ առաջնությանը: Արցախցի մարզիկները հանդես կգան ՀՀ հավաքական թիմի կազմում, որը ներկայացնում են չորս մարզիկներ` մարզիչ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ: Մարզիկները գերազանց պատրաստված են, ինչպես Դավիթ Գրիգորյանն է նշում. «Միայն մարտական տրամադրությամբ»:

 

Յոթ օրից հայտնի կդառնան 2014 թվականի Կունգֆուի աշխարհի առաջնության մրցանակիրների անունները: Հուսանք, որ ուշուի հայրենիքում մեր մարզիկներին կհաջողվի հաղթողի կոչմանն արժանանալ ու հայրենիք վերադառնալ մեծ հպարտությամբ:

 

 

 

1