ԼՂՀ վարչապետի համոզմամբ Արցախում էական գնաճ չի լինի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԼՂՀ վարչապետի համոզմամբ Արցախում էական գնաճ չի լինի

ԼՂՀ վարչապետի համոզմամբ Արցախում էական գնաճ չի լինի

Հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշեց, որ աշխատավարձների  եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը  որեւէ էական ազդեցություն չի ունենա պարենային մթերքների սակագնների վրա, սակայն ծառայությունների առումով ենթադրելի է գների բարձրացում:

 

Վարչապետը նշեց, որ վերահսկվելու են ընհանուր գները շուկայում եւ թույլ չեն տալու, որպեսզի  չհիմնավորված գնաճ լինի:

 

«Շուկան ինքն է կարգավորվում, իսկ պետությունը ունի վերահսկելու լծակներ: Պարենային մթերքների վրա աշխատավարձների բարձրացումը , որեւէ էական ազդեցություն չպիտի ունենա, իսկ ծառայությունների առումով ենթադրելի է գների բարձրացում: Պարենային մթերքների գնագոյացումը շատ քիչ կապ ունի աշխատավարձների հետ, հիմնականում դրա վրա ազդոցություն ունեն համաշխարհային գները,  դոլլար-դրամ հարաբերակցությունը, եթե դոլլարը կայունանում է դրամը արժեզրկվում է, իսկ ներկրվող ապրանքը իր ազդեցությունը թողնում է, ինչ որ տեղ կարող է հարկային քաղաքականությունը որոշ ապրանքների գների  ձեւավորումն վրա ազդեցություն թողնի», -ասաց Արա Հարությունյանը:

 

Ինչ վերաբերվում է հացահատիկի բերքատվության սակավության եւ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը հացի գնի վրա, վարչապետը վստահեցրեց, որ թե՛ հացի , թե՛ ալյուրի գինը հանրապետությունում չի փոխվի:

1