Թուրքիան մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Թուրքիան մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ

Թուրքիան մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության երկրների՝ Ռուսաստանի, Ղասախսատանի և Բելառուսի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչի հետ բանակցություններից հետո:

 

«Մենք քննարկել ենք համագործակցության հնարավոր ձևերի` ներառյալ Մաքսային մության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտի ձևավորման հնարավորությունը: Մենք համաձայնվել ենք ստեղծել աշխատանքային խումբ և սկսել ավելի մանրամասը քննարկել այդ հնարավորությունները և հեռանկարները սեպտեմբերին», — ասել է Ուլյուկաևը G20 երկրների առևտրի նախարարների Սիդնեյում կայացած հանդիպման շրջանակներում Զեյբեկչիի հետ հանդիպումից հետո:

 

Ինչպես նշել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը թուրքական կողմը նույնպես հետաքրքրություն է հայտնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մեծացման համար՝ այդ նպատակով Ռուսատանում կառուցել տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներ, որոնք կկապեն Թուրքիայի նավահանգիստները, օդանավակայանները, երկաթուղիները և մայրուղիները

 

Ուլյուկաևը նաև հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել երկու երկրների միջև առևտրի համար օգտագործել ազգային արժույթները: 

 

Առևտրի ծավալներով Ռուսաստանը Թորքիայի երկրորդ առևտրային գործընկերն է՝ Եվրամիությունից հետո: 2013թ. ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալը կազմել է 32.7 միլարդ ԱՄՆ դոլար:

1