Ադրբեջանական լոբբին ցնծության մեջ է` անազատության մեջ տեսնելով Լեւոն Հայրապետյանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Ադրբեջանական լոբբին ցնծության մեջ է` անազատության մեջ տեսնելով Լեւոն Հայրապետյանին

Ադրբեջանական լոբբին ցնծության մեջ է` անազատության մեջ տեսնելով Լեւոն Հայրապետյանին

 ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հարցազրույցը Yerkir.am-ին:

 

«Որեւէ հայ կամ, առավել եւս, ղարաբաղցի, չեմ կարծում, որ անտարբեր լինի Լեւոն Հայրապետյանի ձերբակալության նկատմամբ, ու այդ ձերբակալությունը բավական լուրջ մտահոգություն է առաջացրել»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: 

 

Նաասաց, թե, հեռու լինելով ամեն ինչ անձնավորելուց կամ անձերի դերակատարությունը շատ մեծացնելով հանդերձ, ինչ-ինչ հարցերի ավելի խորը կարեւորություն տալուց, պետք է, այդուհանդերձ, փաստի, որ Հայրապետյանն իր ուրույն դերակատարությունն է ունեցել, ունի եւ ունենալու է. նա առանցքային դեր ունի ղարաբաղյան գործընթացներում` լինի քաղաքական, թե տնտեսական, կամ այլ ասպարեզներում: «Համենայն դեպս, Հայրապետյանը, միշտը մեր կողքին լինելով, մենք նրան չենք դիտարկում զուտ որպես Լեւոն Հայրապետյան անձ, այլ այնպիսի մի դեմք, ով ունի իր դերակատարությունը թե’ լոբբինգային աշխատանքներում, թե՛ տնտեսական զարգացման, թե’ բարեգործական, թե’ բոլոր` նույնիսկ սոցիալական ու ժողովրդագրական ոլորտներում»,- նշեց Իշխանյանը: 

 

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, նշեց, որ կարելի է տարբեր վարկածներ մեջտեղ բերել` քաղաքական, տնտեսական, ադրբեջանական լոբբինգի դերակատարություն և այլն, ու դժվար է ասել, թե ո՞ր մեկն է իրականում դերակատարություն ունեցել, քանի որ բոլոր վարկածներն էլ հնարավոր են, բայց նշեց, որ դրանցից ոչ մեկն էլ ընդգծված կամ առանձնացող չէ: 

 

«Միայն մեկ բանում վստահ եմ` որ ադրբեջանական կողմը` լոբբին, ցնծության մեջ է` անազատության մեջ տեսնելով այդպիսի լուրջ դերակատար անձնավորության: Բայց նաեւ հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակ հետո Լեւոն Հայրապետյանը կգտնվի ազատության մեջ ու կգտնվի մեր կողքին: Այսպես էլ մեր կողքին է, բայց այն դեպքում նաեւ ֆիզիկապես մեր կողքին կլինի»,- վերջում հույս հայտնեց Դավիթ Իշխանյանը: 

1