Քաշաթաղում սկսվել են Լիբանանի ՀՅԴ ԶՈՄ-ի կողմից անցկացվող ճամբարները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Քաշաթաղում սկսվել են Լիբանանի ՀՅԴ ԶՈՄ-ի կողմից անցկացվող ճամբարները

Քաշաթաղում սկսվել են Լիբանանի ՀՅԴ ԶՈՄ-ի կողմից անցկացվող ճամբարները

Երեկ Բերձորում և Կովսականում մեկնարկել է Լիբանանի ՀՅԴ  Զավարյան ուսանողական միության կազմակերպած ճամբարները: Արդեն 10 տարի է ինչ Զավարյանականները «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով հանդես են գալիս նման նախաձեռնությամբ՝ ճամբարներ անցկացնում Արցախի Քաշաթաղի շրջանում: Այս տարի ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը ճամբարներ է անցկացնում նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում:

 

Ինչպես Aparaj.am-ին տեղեկացրեց Լիբանանից ժամանած խմբի պատասխանատու Արա Քասաբյանը Բերձորի թիվ 2 դպրոցում անցկացվող ճամբարին մասնակցում են 8-18 տարեկան մոտ 60 երեխաներ և պատանիներ: Նա նշեց նաև, որ Զավարյանակնները ճամբար են անցկացնում նաև Կովսականում, որին մասնակցում են մոտ 70 երեխաներ և պատանիներ: Խոսելով ճամբարների նպատակների մասին կազմակերպիչները նշեցին, որ ճամբարի ծրագիրը շատ լայն է՝ սկսած ուրախ ժամանցից, խաղերի կազմակեպումից մինչև դաստիարակչական աշխատանքներ: 14 օր Բերձորի ու Կովսականի երեխաներն ու պատանիներն ուրախ ժամանց կանցկացնեն Զավարյանակաների հետ՝ ուսանելով շատ կարևոր բաներ: 

1