Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարաների պատվիրակությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարաների պատվիրակությունը

Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարաների պատվիրակությունը

Մի խումբ գործարարների հետ Արցախում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Այսօր առավոտյան Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ  պատմական միջավայրի պահպանության վարչության պետ  Սերգեյ Շահվերդյանը:

 

Գործարարները Արցախում են ուսումնասիրելու Արցախի ներդրումային միջավայրը:

 

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրեց գործարարներին ԼՂՀ տնտեսության կառուցվածքը, եւ  տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեց նաեւ այն տնտեսական ծրագրերը, որոնք այժմ ընթացքի մեջ են: Փոխվարչապետը կարեւորեց ԼՂՀ տնտեսության գործում սփյուռքահայ գործարարների ներդրումների դերը` վստահեցնելով, որ Արցախը կարող է լինել շահավետ երկիր ներդրումների համար, քանի որ այստեղ կան բոլոր բարենպաստ պայմանները դրա համար:

 

Ներկաները հարցադրումներ կատարեցին` մասնավորապես  շուկայում սպառման խնդրի, դրա ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին, ինչպես նաեւ Մաքսային միության անդամակցության եւ Արցախի վրա դրա ազդեցության մասին:

 

ԼՂՀ փոխվարչապետն ընդգծեց, որ այսօր իհարկե սպառման խնդիրը առկա է Արցախում, քանի որ գյուղանտնտեսությունը տալիս է մեծ հնարավորություններ արտադրելու բազմաթիվ գյուղմթերքներ, որոնց համար սպառման շուկայի խնդիր կա, որտեղ ակնկալվում է նաեւ սփյուռքի օժանդակությունը:

 

Մաքսային Միությանը Հայաստանի անդմակցության եւ Արցախի վրա  հնարավոր ազդեցության մասին փոխվարչապետը նշեց, որ Արցախը եւ Հայստանի Հանրապետությունը գտնվում են ընդհանուր տնտեսական գոտում եւ այն չի կարող որեւէ փոփոխության ենթարկվել:

 

Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարաների պատվիրակությունը մի շարք հանդիպուներ կունենա Արցախում` այդ թվում նաեւ Արցախի Հանրապետության նախագահի հետ:

1