2014թ. հոկտեմբերն Եվրոպայում «Արցախի ամիս» է հռչակվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » 2014թ. հոկտեմբերն Եվրոպայում «Արցախի ամիս» է հռչակվել

2014թ. հոկտեմբերն Եվրոպայում «Արցախի ամիս» է հռչակվել

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը 2014-ի հոկտեմբերը Եվրոպական երկրներում հայտարարվելու է «Արցախի ամիս»: Բելգիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի եւ Գերմանիայի Հայ դատի հանձնախմբերի, ինչպես նաև Արցախի ներկայացուցչությանների համագործակցությամբ կիրականացվեն տարբեր միջոցառումներ եւ ցուցադրություններ:

 

Հայաստանի, Արցախի եւ այլ վայրերի արվեստագետների, մտավորականների մասնակցությամբ, ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի կունենան գրքերի շնորհանդեսներ, նկարչական եւ այլ ստեղծագործական ցուցադրություններ, ֆիլմի ներկայացումներ: Արցախում զինադադարի քսանամյակի առիթով, Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը շրջանային հանձնախմբերի հետ, միջազգային հանրության և քաղաքական շրջանակների ուշադրությանը կներկայացնի, որ Արցախի Հանրապետությունն այսօր կայացած ու ստեղծագործող պետություն է, որի հետ պետք է հաշվի նստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումներ առաջարկող կողմերը:

 

Այս մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: 

 

1