Ստեփանակերտում այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (Ֆոտոշարք)
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (Ֆոտոշարք)

Ստեփանակերտում այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (Ֆոտոշարք)

Ապրիլի 23-ի երեկոյան  Ստեփանակերտում  ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավանդական դարձած պահանջատիրական ջահերով երթը : Եկեղեցու սուրբ կրակով վառվեց առաջին ջահերը եւ խաչը, որն առաջնորդում էր երթը՝ ի նշան նահատակված զոհերի հիշատակի, Ջահաերթի մասնակիցները Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

 

Երթի մասնակիցները իրենց հետ տանում էին «Թուրքիայի ձեռքերը արյունոտ են», «Պայքար հանուն արդարության», «Ճանաչում, դատապարտում, հատուցում», «Ոչ արձանագրություններին», «#Save Kessab», «Ժխտողակա-նությունը տանում է նոր հանցագործությունների», «Ճանաչում, դատապարտում, հատուցում» հայերեն եւ անգլերեն լեզուներով պաստառներ: Երթի ընթացքում մասնակիցները  ու վանկարկում էրն պահանջատիրական կոչեր և երգում էին հայրենասիրական երգեր : Սբ. Հակոբ եկեղեցուց շարժվել են դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր:

 

Երիտասարդները ի բողոք Թուրքիայի  եւ Ադրբեջանի  կողմից իրագործված ցեղասպանության եւ շարունակվող ժխտողական քաղաքականության ՝  այրել են  Թուրքիայի  եւ Ադրբեջանի դրոշները:

 

Ստեփանակերտի կենտրոնական փողոցների շենքերի բնակիչները, որպես հարգանքի տուրք, մոմեր էին վառել իրենց պատուհանագոգերին և պատշգամբներին:

 

 

Ջահերով երթն ավարտվել է Ստեփանակերտի Հուշահամալիրում, որտեղ ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահրամ Հովսեփյանը: Ելույթներից հետո ցուցադրվեծ Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակ և ելույթով հանդես եկավ «Մռակած» երգչախումբը:

 

 

Սեփ.ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1