Ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ է դարձել Արցախում Ղարաբաղ կարպետ ընկերության գործնեությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ է դարձել Արցախում Ղարաբաղ կարպետ ընկերության գործնեությունը

Ադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ է դարձել Արցախում Ղարաբաղ կարպետ ընկերության գործնեությունը

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ վայնասուն են  բարձրացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ղարաբաղ Կարպետ ընկերության գործունեության պատճառով:

 

Համարելով, որ Ղարաբաղյան գորգերը ադրբեջանցիների  սեփականությունն են,  ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ  Ղարաբաղի «անջատողական ռեժիմը» դիտմամբ է բացել մի քանի արտադրամասեր Ղարաբաղի տարբեր վայրերում, ցանկանալով դիտմամբ սեփականացնել <<ադրբեջանական մշակույթը>>:

 

Մեր հարեւանները ցավով են տանում Արցախում այս ճյուղի զարգացումը: Նրանք անհարգստացած են, որ Ղարաբաղ կարպետ ընկերությունն Արցախում շուրջ 150 աշխատատեղ է բացել  տարբեր շրջաններում, եւ հատկապես շատ <<վրդովված>>, որ <<ադրբեջանական գորգերը աշխարհին ներկայացնում են որպես հայկական գորգեր>>:

 

Նշենք, որ Ղարաբաղ կարպետ ընկերությունը գործում է 2013 թ. հունիս ամսից մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաեւ գորգագործական արտադրամաս-մասնաճյուղեր ունի Շուշի քաղաքում եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ընկերությւան տնօրեն Սեւակ Խաչատրյանը` ընկերությունը հաջորդ մասնաճյուղը հիմնելու է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:

 

 

Պատրաստեց` Ա. ՆԱՐԻՆՅԱՆԸ

 

 

1