«Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ պետք է ղարաբաղյան հարցում որոշակի արդյունքների հասնել». ԵԱՀԿ ԽՎ ղեկավար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » «Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ պետք է ղարաբաղյան հարցում որոշակի արդյունքների հասնել». ԵԱՀԿ ԽՎ ղեկավար

«Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ պետք է ղարաբաղյան հարցում որոշակի արդյունքների հասնել». ԵԱՀԿ ԽՎ ղեկավար

Բաքվում պաշտոնական այցով  գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը տարօրինակ հայտարարություն է արել՝ կապելով Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն արցախյան հակամարտության հետ: Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս ղաևաբաղյան հակամարտության մոտ ապագայում կարգավորման կարևորությունը:

 

«Ներկայումս մենք ԵԱՀԿ նախագահի հետ ձգտում ենք ՝ Լեռնային Ղարաբաղի  հակամարտության կարգավորմանն ուղղված  հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ լուրջ առաջընթացի հասնել: Մեր նպատակն է հասնել լուրջ արդյունքների, քանի որ Ուկրաինայում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ մենք պետք է լարված աշխատնքներ տանենք ղարաբաղյան հակամարտության հարցով և մոտ ապագայում որոշակի արդյունքների հասնենք Լեռնային Ղարաբաղի խնդրում»: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

 

Թե ինչ առնչություն ունի արցախյան խնդիրը Ոկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին պաշտոնյան չի մանրամասնցրել: 

Նա նաև ասել է, որ վերջերս հանդիպել է Ռուսաստանից մի քանի պատգամավորների հետ: «Ես հայտնեցի ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների  հակամարտությունների վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը: Հայտարարեցի, որ մեր նպատակն այն է, որ մարդիկ բարեկեցիկ ապրեն, և որ երկրների տարածքային ամբողջականությունը չխախտվի», — ասաց Ռանկո Կրիվոկապիչը :

 

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ  խորհրդարանական վեհաժողովը կայուն դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Դա 1996 թվականի Լիսսաբոնի և նորացված Մադրիդյան սկզբունքներն են: ԵԱՀԿ-ն աշխատում է այդ փաստաթղթերին և միջազգային իրավունքի սկզբունքներին հետևելով՝ հավելելով, որ իրենք ԵԱՀԿ գործող նախագահի հետ միասին ձգտում են ակտիվացնել Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ գտնելու համար:

 

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ռանկո Կրիվոկապիչը նշել է նաև, որ ԵԱԿՀ-ն միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Սակայն, թե որքանով է հավաստի այս վերջին տեղեկությունը դժվար է ասել, քանի որ արդեն հայտնի են դեպքեր, որ մեր հարևան երկրի լրագրողները զբաղվել են կեղծարարությամբ և վերափոխել են օտարերկրյա պաշտոնյանների հայտարարությունները: Համենայն դեպս հայկական կողմն այդ կապալկցությամբ պետք է պաշտոնական մեկնաբանություն պահանջի ԵԱՀԿ-ից, քանի որ ԵԱՀԿ-ն բազմից հայտարարել է, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի 3 սկզբունքների ՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման, հիման վրա և դրանք դիտարկվում են համահավասար, իսկ այս դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքը վեր է դասվում մյուսներից: 

 

1