Պայթյուն Դամասկոսի հայկական թաղամասում կա մեկ զոհ եւ 62 վիրավոր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Պայթյուն Դամասկոսի հայկական թաղամասում կա մեկ զոհ եւ 62 վիրավոր

Պայթյուն Դամասկոսի հայկական թաղամասում կա մեկ զոհ եւ 62 վիրավոր

Ապրիլի 15-ին, առավոտյան ժամը 08.00-ին  Դամասկոսի Բաբ-Թումա կոչվող հրապարակի մոտակայքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող  Մանար դպրոցի վրա հրթիռ է ընկել, որի արդյունքում կա 62 վիրավոր եւ մեկ զոհ:

 

Պայթյունից մահացել է դպրոցի առաջին դասարանի սան, ազգությամբ արաբ Սնար Մտանյոսը: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել դպրոցի սաներ՝ Ռանա Կոմեջյանը, Սիլվա Լոլջյանը, Հակոբ Ֆեզելյանը, Գարո Ամիրյանը և Նարեկ Մարաշելյանը: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 

1